Համբարձում
Սիրելի Միութենականներ ու Հայրենակիցներ,
Սիրով հրաւիրում ենք Ձեզ Համբարձման առիթով՝ միութեանս կազմակերպած դաշտահանդէսին, որը տեղի է ունենալու հինգշաբթի Մայիս 9–ին ժամը 10-ից Pilsbo (Sigtuna kommun) մարզադաշտում:
Օրւայ առիթով կազմակերպւել ջանգիւլում և վիճակահանութիւն: Այս տարի չի վաճառւելու խորոված իսկ դուք կարող եք բերել ձեզ հետ ձեր «մանղալը» ու պատրաստել ձեր սարքած խորովածը:
Սիրելիներ,
Ինչպէս անցեալին, դաշտահանդէսի նախկին գիշերը, Մայիս 8-ին ժամը 19-ից յետոյ ցանկացողները կարող են հաւաքւել Pilsbo մարզադաշտում և ունենալ ուրախ ժամանցք: Գիշերւայ ընթացքին կը մատուցւի խորոված ժամը 21:30-23:00: Կարելի է նաեւ մնալ գիշերը մարզադաշտի տարածքում գտնւող տնակում, թէ ձեր հետ բերած վրանի տակ:
Սոյն ծրագրին մասնակցելու համար պէտք է վճարել 100 kr ու անուն ներկայացնել օրւայ պատասխանատուներից մէկին մինչև Մայիս 6-ը:
Օրւայ պատասխանատուներն են`
Սոնիկ Աբնուսը (018-463672),
Հենրիկ Թարւերդեանը (0762-185185),
Ալենուշ Աբէդին (018-402196)
Վանիկ Բէգի Մասիհի (018-401442):