Ուփսալա, Շվեդիա, Նոյեմբեր 2006
ՀԱՅ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ
ՐԱՖՖԻ ՄԻՈՒԹԻՒՆ
ԿԱՆՈՆԱԳԻՐ
ԾՐԱԳԻՐ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ
1- ՆԱԽԱԲԱՆ 3
2- ՆՊԱՏԱԿ 4
-Նպատակ 4
-Նպատակը իրականացման միջոցներ 5
3- ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ – ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹԻՒՆ 6
4- ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ – ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՆԵՐ 8
-Ընտրական Ընդհանուր Ժողով 8
-Տարեկան Ընդհանուր Ժողով 10
-Արտահերթ Ընդհանուր Ժողով 11
5- ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ – ՄԻՈՒԹԵԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ 13
-Ընտրական և կազմակերպական կանոններ 13
-Վարչութեան պարտականութիւնների և
իրաւասութեան սահմանների մէջ մտնող
հարցեր 15
-Վարչական կազմի պարտականութններ և
իրաւասաութեան սահմաններ 17
6- ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ – ՀԱՇՒԷՔՆՆԻՉ ՄԱՐՄԻՆ 21
-Ընտրական և ընդհանուր կանոններ 21
-Հաշւէքննիչ Մարմնի պարտականութններ
և իրաւասաութեան սահմաններ 22
7- ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ – ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ 24
-Ընդհանուր և կազմակերպական կանոններ 24
-Բաժանմունքի Ղեկավար Մարմին և
պարտականութններ 25
8- ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ -ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ
ԿԱՆՈՆՆԵՐ 27
9- ԳԼՈՒԽ ԵՕԹԵՐՈՐԴ – ԼՈՒԾԱՐՔ 29
10- ՅԱՒԵԼՒԱԾ
ՆԱԽԱԲԱՆ
Հայ Մշակութային Րաֆֆի Միութիւնը հիմնւել է 1987
թւի փետրւար 19-ին, Շւեդիայի Ուփսալա քաղաքում: Հիմնադրման որոշումը տրւել է նոյն թւին, հիմնադրող անդամների մասնակցութեամբ կայացած ժողովում:
Միութեան անունն է Հայ Մշակութային Րաֆֆի Միու-
թիւն և կենտրոնատեղին գտնւում է Շւեդիայի Ուփսալա քաղաքում:
Միութիւնը որևէ քաղաքական կուսակցութեան կամ խմբակցութեան չի պատկանում:
Միութիւնը որևէ շահադիտական նպատակ չի հետապնդում:
ՆՊԱՏԱԿ
ՆՊԱՏԱԿ
Հայ մշակութային Րաֆֆի միութան առաջնահերթ նպատակն է առիթ ստեղծել Շւեդահայութեան համար հայկական ջերմ յարկի տակ հաւաքւելով, վայելեն միութենական ջերմ մթնոլորդ: Միութիւնը միաժամանակ աշխատում է՝
Վառ պահել և տարածել հայ մշակոյթը: Հայ Մշակոյթը վառ վահել Շւեդահայութեան մէջ ու ինչպէս նաև այն ծանօթացնել ու տարածել Շւեդացիներին և օտար ազգերին:
Հեռու պահել մատաղ սերնդին ձուլման վտանգից՝ տալով նրան ազգային ոգի և հայեցի դաստիարակութիւն: Առիթ ստեղծել նոր սերնդի համար գրելու, կարդալու և հաղորդւելու հայերէն լեզւով:
Զարգացնել երիտասարդների և ընդհանրապէս միութեան անդամների ընդհանուր և ազգային գիտելիքները:
Կանոնաւոր կապ ունենալ և աշխատանքներ կազմակերպել Հայրենիքի, Շւեդիայի և Սփիւռքի մարզամշակութային այլ կազմակերպութիւնների հետ:
Նպատակը իրականացման միջոցներ
– Դասախօսութիւններ
– Կլոր սեղաններ (սեմինարներ)
-Դասարաններ (հայոց լեզու, գիտական, կրթադաստիարակչական և այլն)
– Հանրային հաղորդակցական միջոցներ (միութեան
պարբերաթերթ, ռադիոյի և ֆիլմի ցուցադրում. հեռուստատեսի ծրագիրներ և այլն)
– Մարզական-սկաուտական աշխատանքներ
– Միջոցառումներ և խնջոյքներ
– Դաշտահանդէսներ (utflykter)
– Այցելութիւններ
– Բանակումներ (Շւեդիայում, Հայաստանում և հայկական այլ համայնքներում)
– Ճամբորդութիւններ
ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹԻՒՆ
Յօդ. 1 Միութեանը կարող է անդամակցել Շւեդիայում բնակւող
այն հայը, որը կիւրացնի միութեան նպատակը, կենթարկւի միութեան Կ. Ծ.ին և որի դիմումնագրերը կը հաստատւի միութեան վարչութեան կողմից:
Ծանօթ. Ա
Միութեան անդամների ոչ հայ ընտանեկան անմիջական
պարագանները կարող են անդամակցել միութեանը:
Յօդ. 2 Իւրաքանչիւր անդամ պէտք է լինի կարգապահ և ընդունի
միութեան վարչութեան որոշումները ըստ Կ. Ծ.ի:
Յօդ. 3 Միութեան անդամկցութիւնից հրաժարւելու պարագային,
անդամը պիտի ներկայացնի գրաւոր հրաժարական:
Յօդ. 4 Իւրաքանչիւր անդամ իրաւունք ունի միութեանը կապւող
որևէ խնդրի առթիւ գրաւոր առաջարկ կամ բողոք ներ- կայացնել վարչութեան և ընդհանուր ժողովների դիւան- ներին ու գրաւոր պատասխան ստանալ:
Յօդ. 5 Միութեան անդամը պարտադիր է վճարել տարեկան
անդամավճարը: Անդամավճարի սակը կորոշւի Տարեկան և Ընտրական Ընդհանուր Ժողովներում:
Յօդ. 6 Միութեան անդամակցութեան համար նախատեսւած է
անդամավճարի սակի չորս գումար՝ անհատական, ընտանեկան, ուսանողական և կրտսեր 7-ից 17 տարեկան: Անդամավճարի սակի գումարը կորոշւի միութեան ընդհանուր ժողովներում:
Ծանօթ. Ա
Միութեան անդամների 18 տարին չլրացրած զաւակները,
համարւում են որպէս կրտսեր անդամ և զերծ են մնում
անդամավճարի վճարումից:
:
ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՆԵՐ
Միութիւնը ունի ներքոյիշեալ ընդհանուր ժողովները
1- Ընտրական Ընդհանուր Ժողով
2- Տարեկան Ընդհանուր Ժողով
3- Արտահերթ Ընդհանուր Ժողով
ԸՆՏՐԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ
Յօդ. 7 Միութեան Ընտրական Ընդհանուր Ժողովը գումար-
ւում է երկու տարին մէկ անգամ Փետրւար ամսւայ ընթացքում վարչութեան հրաւէրով:
Յօդ. 8 Միայն 18 տարեկանից վեր անդամը կարող է
մասնակցել Ընտրական Ընդհանուր Ժողովի որոշումների քւէարկութեան:
Յօդ. 9 Սոյն ժողովը վաւերական է համարւում միութեան
քւէարկող անդամների պարզ մեծամասնութեան ներկայութեամբ և քւէարկութեամբ:
Ծանօթ. Ա
Քւէարկող անդամների պարզ մեծամասնութիւն չկայանալու դէպքում, սոյն ժողովը կը գումարւի երկու շաբաթ յետոյ և վաւերական կը համարւի անկախ ներկայ անդամների թւից:
Ծանօթ. Բ
Ընտրական Ընդհանուր Ժողովի բոլոր որոշումները
վաւերական են համարւում անկախ ձեռնպահ քւէների
թւից՝ ըստ մնացեալում տիրող մեծամասնութեան: Ձեռնպահ քւէների թիւը պիտի թեր ու դէմ քւէների ընդհանուր գումարի կէսից բարձր լինի: Այդ պայմանը չլրանալու դէպքում հարկաւոր է նշեալ հարցը կրկին քննարկել մինչև որ քւէարկութեան արդիւնքը համապատասխան լինի դրւած պայմանին:
Յօդ. 10 Ընտրական Ընդհանուր Ժողովին կարող են մասնակցել
միայն միութեան անդամները:
Ծանօթ. Ա
Ոչ անդամ հիւրեր վարչութեան տեղեկութեամբ և
որոշմամբ կարող են մասնակցել սոյն ժողովին:
Յօդ. 11 Ընտրական Ընդհանուր Ժողովը կառավարելու նպա-
տակով ընտրւում է օրւայ դիւան, բաղկացած մէկ նա-
խագահից, երկու քարտուղարներից և երկու յաւելեալ
ձայն պահող և քւէները հաշւող անդամներից՝ վարչա-
կան կազմից դուրս:
Յօդ. 12 Ընտրական Ընդհանուր Ժողովի օրակարգի կէտերն են՝
1- Ժողովի դիւանի ընտրութիւն
2- Վարչութեան և Հաշւեքննիչ Մարմնի երկամեայ գործունէութեան զեկուցում
3- Հարցեր ու պատասխաններ
4- Ըստ էութեան արտայայտութիւններ
5- Բարոյական և նիւթական զեկոյցների գնահատում
6- Անդամավճարի նոր սակի որոշում
7- Առաջարկներ և որոշումներ
8- Ապագայ Վարչութեան և Հաշւեքննիչ Մարմնի թեկ- նածուների յայտարարում
9- Վարչութեան և Հաշւեքննիչ Մարմնի ընտրութիւն
ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ
Յօդ. 13 Միութեան Տարեկան Ընդհանուր Ժողովը գումարւում
է Ընտրական Ընդհանուր Ժողովին յաջորդող տարում,
Փետրւար ամսւայ ընթացքում:
Յօդ.15 Սոյն ժողովը վաւերական է համարւում միութեան
քւէարկող անդամների նւազագոյնը 1/4 ներկայութեամբ
և քւէարկութեամբ:
Ծանօթ. Ա
Քւէարկող անդամների 1/4 չկայանալու դէպքում,
սոյն ժողովը կը գումարւի երկու շաբաթ յետոյ և վաւերական կը համարւի անկախ ներկայ անդամների թւից:
Ծանօթ. Բ
Տարեկան Ընդհանուր Ժողովի բոլոր որոշումները
վաւերական են համարւում ըստ քւէների մեծամասնութեան: Ձեռնպահ քւէների թիւը չպիտի թեր ու դէմ քւէների ընդհանուր գումարի կէսից բարձր լինի: Այդ պայմանը չլրանալու դէպքում հարկաւոր է նշեալ հարցը կրկին քննարկել մինչև որ քւէարկութեան արդիւնքը համապատասխան լինի դրւած պայմանին:
Յօդ.16 Տարեկան Ընդհանուր Ժողովի օրակարգի կէտերն են՝
1- Վարչութեան խօսք ու զեկոյց
2- Հարցեր, պատասխաններ ու կարծիքներ
3- Առաջարկներ և որոշումներ
ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ
Յօդ.17 Արտահերթ Ընդհանուր Ժողովը կարելի է գումարել հարկ
եղած պարագային, Վարչութեան հրաւէրով կամ միութեան քւէարկող անդամ ների նւազագոյնը 1/3-ի գրաւոր դիմումով, ամենաուշը մէկ ամսւայ ընթացքում, սկսեալ դիմումի թւականից:
Յօդ.18 Արտահերթ Ընդհանուր Ժողովի օրակարգը պէտք է նա-
խապէս որոշւած և ամենաուշը ժողովի թւականից մէկ
շաբաթ առաջ, շրջաբերականով տեղեկացւի ան-
դամներին:
Յօդ.19 Արտահերթ Ընդհանուր Ժողովի կայացումը վաւերական
է համարւում միութեան քւէարկող անդամների
նւազագոյնը 1/3-ի մասնակցութեամբ ու քւէարկութեամբ:
Ծանօթ. Ա
Ոչ անդամ հիւրեր վարչութեան տեղեկութեամբ և
որոշմամբ կարող են մասնակցել սոյն ժողովին:
Ծանօթ. Բ
Քւէարկող անդամների 1/3 չկայանալու դէպքում,
սոյն ժողովը կը գումարւի երկու շաբաթ յետոյ և վաւերական կը համարւի անկախ ներկայ անդամների թւից:
Ծանօթ. Գ
Արտահերթ Ընդհանուր Ժողովի բոլոր որոշումները
վաւերական են համարւում ըստ քւէների մեծամասնութեան: Ձեռնպահ քւէների թիւը չպիտի թեր ու դէմ քւէների ընդհանուր գումարի կէսից բարձր լինի: Այդ պայմանը չլրանալու դէպքում հարկաւոր է նշեալ հարցը կրկին քննարկել մինչև որ քւէարկութեան արդիւնքը համապատասխան լինի դրւած պայմանին:
Յօդ.20 Արտահերթ Ընդհանուր Ժողովում կարելի է քննել և
որոշում կայացնել այդ առիթով ժողով գումարած
օրակարգի շուրջ:
Յօդ. 22 Վարչութեան հրաւէրով գումարւած Արտահերթ
Ընդհանուր Ժողովի վարման դիւանի պարտականութիւնը
ստանձնում է Վարչութիւնը:
Յօդ. 23 Միութեան անդամ ների դիմումով գումարւած Արտահերթ
Ընդհանուր Ժողովը կառավարելու նպա տակով ընտրւում է
օրւայ դիւան, բաղկացած մէկ նա խագահից, երկու
քարտուղարներից և երկու յաւելեալ ձայն պահող և
քւէները հաշւող անդամներից՝ վարչա կան կազմից դուրս:
ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ
ՄԻՈՒԹԵԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ԵՒ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
Յօդ. 24 Վարչութիւնը բաղկացած է 5, 7 կամ 9 հոգուց, Ընտրական
Ընդհանուր Ժողովի օրւայ տրամադրութեան համաձայն,
որոնք սոյն ժողովում փակ քւէարկութեամբ ստանալով
առաւելագոյն քւէները՝ ընտրւում են երկամեայ գործունէ-
ութեան համար: Վարչութեան ընտրւած անդամներին
անմիջապէս յաջորդող առաւելագոյն քւէները ստացած
երեք թեկնածուները ընտրւում են որպէս վարչութեան անձնափոխանորդներ:
Յօդ. 25 Վարչութեան անդամակցութեան թեկնածու կարող
են լինել 18 տարեկանը լրացրած միութեան այն ան-
դամները, որոնք նւազագոյնը վերջին մէկ տարւայ
ընթացքում անդամակցած կը լինեն միութեան և
կունենան կեցութեան արտօնութիւն Շւեդիայում:
Ծանօթ. Ա
Վարչութեան անդամ կարելի լինել երկու յաջորդական
նստաշրջանների համար: Մէկ նստաշրջանի դադարից
յետոյ կարելի է կրկին թեկնածութիւն ներկայացնել
վարչութեան անդամակցութեան ընտրութեան համար:
Ծանօթ. Բ
Միաժամանակ Շւեդիայի այլ հայկական միութիւնների
անդամ չի կարելի լինել:
Յօդ. 26 Վարչութիւնը, Ընտրական Ընդհանուր Ժողովի դիւանի
հրաւէրով և ներկայութեամբ, գումարած իր առաջին նիս-
տում, իր կազմի պաշտօնները բաժանելու նպատա կով ընտրում է մէկ նախագահ, մէկ փոխ-նախագահ, մէկ քար-
տուղար, մէկ գանձապահ և մէկ գոյքապահ:
Յօդ. 27 Վարչութեան նիստերը և որոշումները վաւերական կա-
րող են համարւել երբ վարչութեան անդամների պարզ
մեծամասնութիւնը ներառեալ նախագահի կամ փոխ-
նախագահի ներկայ կը լինի ու կը քւէարկի:
Ծանօթ. Ա
Վարչութեան որոշումների քւէարկութիւններում, նախա-
գահը կամ նրա բացակայութեան դէպքում փոխ-նախա-
գահը, օգտւում են մէկ և կէս ձայնի իրաւունքից:
Յօդ. 28 Վարչութեան այն անդամը, որ առանց յարգելի պատճառի
երեք հերթական նիստ շարունակաբար, կամ երեք ամիս- ների ընթացքում գումարւած նիստերի ընդհանուր թւի եր- կու երրորդը պարբերաբար, կը բացակայի վարչութեան նիստերից, ինքնաբերաբար հեռացւած կը համարւի վար- չութեան կազմից:
Սոյն անդամի ներկայացրած պատճառաբանութեան յար-
գի կամ անյարգի լինելու քննման խնդրում, վարչութիւնը
պէտք է լրիւ կազմով նիստ ունենայ և որոշում կայացնի:
Քննման առարկայ անդամը ձայնազուրկ է այդ որոշման
խնդրում: Վարչութիւնը եզրակացութեան չհանգելու պա-
րագային, վճռական որոշում կայացնելու համար պիտի
Արտահերթ Ընդհանուր Ժողով գումարի և այդ ժողովի ո- րոշումը գործադրի:
Յօդ. 29 Վարչութեան որևէ անդամ հրաժարւելու դէպքում, պար-
տաւոր է հրաժարման թւականից մէկ ամիս առաջ, գրա-
ւոր հրաժարական ներկայացնել և պատճառներն ևս նը-
շել: Վարչութիւնը հրաժարականը ստանալուց և հաստա-
տելուց յետոյ, իր յաջորդ շրջաբերականով պիտի տեղե-
կացնի միութեան անդամներին:
Յօդ. 30 Վարչութիւնը իր կազմի մէջ առաջացած բացը լրացնելու
նպատակով, անմիջապէս հրաւիրում է անձնափոխա-
նորդներին, նրանց ստացած քւէների յաջորդական կարգով:
Ծանօթ. Ա
Անձնափոխանորդ չլինելու պարագային, Վարչութիւնը իր
հայեցողութեամբ, հրաւիրում է միութեան որևէ անդամի:
ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ
ԵՒ ԻՐԱՒԱՍՈՒԹԵԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՄԷՋ
ՄՏՆՈՂ ՀԱՐՑԵՐ
Յօդ. 31 Վարչութիւնը Միութեան գերագոյն մարմինն է, որ Կանոնագիր-Ծրագրի և ընդհանուր ժողովների
որոշումների սահմաններում ծրագրում ու վարում է
միութեան աշխատանքները:
Յօդ. 32 Վարչութեան պարտականութիւնն է շուտափոյթ կերպով
վերահասութիւն տալ միութեան անդամակցութեան
դիմումնագրերին:
Յօդ. 33 Կազմել Միւթեան տարեկան ծրագիրը և հետևել դրա
գործադրմանը:
Յօդ. 34 Կազմակերպել Միութեան տարբեր բաժանմունքների
ղեկավար մարմինների ընտրութիւնը և հարկ եղած
պարագային կազմալուծել ղեկավար մարմնին՝ բա-
ժանմունքի ներքին նոր ընտրութիւն կազմակերպելով:
Յօդ. 35 Հարկ եղած պարագային կեանքի կոչել նոր բաժան-
մունքներ:
Յօդ. 36 Վերահասութիւն տալ Միութեան բաժանմունքների
ղեկավար մարմինների կազմած տարկան ծրագրին և
աշխատանքներին:
Յօդ. 37 Կեանքի կոչել յանձնախմբեր տարբեր ձեռնարկների և
աշխատանքների համար և հսկել դրանց գործադրմանը:
Յօդ կանոնաւոր կապ պահել միութենականների հետ: Այս
գործը կարելի է կատարել կանոնաւոր
յայտարարութիւններով և յարկ եղած պարագային
ցանկացած հարցի շուրջ ընդհանոր ժողովներ
կազմակերպելով:
Յօդ. 38 Տարին մէկ անգամ, վարչութեան հաշւեմատեանները և
դրամական շրջանառութեան վիճակացոյցը, դնել
Հաշւեքննիչ Մարմնի տրամադրու թեան տակ:
Յօդ. 39 Հաշւեքննիչ Մարմնի կողմից քննւած և գնահատական
ստացած վարչութեան տարեկան նիւթական գործու-
նէութեան հաշւեկշիռ զեկոյցը, Ընտրական և Տարեկան
Ընդհանուր Ժողովների գումարման թւականից մէկ
շաբաթ առաջ փակցնել Միութեան կենտրոնատեղիի
ցուցափեղկում, անդամների տեղեկութեան համար:
Յօդ. 40 Կանոնաւոր կերպով պահել վարչութեան բոլոր նիս-
տերի արձանագրութիւնները և նախկին արխիւների
հետ միասին փոխանցել յաջորդ վարչութեանը.
Յօդ. 41 Իւրաքանչիւր տարեվերջում, միութեան առկայ բուդջէի
տասը տոկոսը, որպէս անձեռմխելի գումար, բանկային
յատուկ հաշւի մէջ մուծել: Սոյն գումարը կարելի է միայն
Ընդհանուր Ժողովների որոշումով, որևէ յատուկ և կա-
րևոր նպատակի յատկացնել և ծախսել:
ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ
ԵՒ ԻՐԱՒԱՍՈՒԹԵԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ
Յօդ. 42 Նախագահ
1- Միութեանը ներկայացուցիչը լինել պետական և հայ և օտար այլ կազմակերպութիւնների մօտ:
2- վարչութեան կազմին պարբերաբար ժողովի հրաւիրել:
3- Վարել վարչութեան ժողովները և միութեան աշ- խատանքները Կ. Ծ.ի և ընդհանուր ժողովների որոշումների սահմաններում:
4- Վարչութեանը արաջնորդել կազմելու միութեան տարեկան ծրագիրը: Տարեկան ծրագրի Շւեդերէն տարբերակը (verksamhetsplan) կազմել kommun-ին ուղղարկելու համար:
5- Ստորագրել բոլոր նամակագրութիւնները միու-
թեան անունից:
6- Բաժանել վարչութեան ներքին աշխատանքները:
7- Վերաքննել և ստորագրել դրամական գործառնու- թիւնները:
8- Միութենական տարբեր ասպարէզներում, աջակցել
և առաջնորդել վարչութեան և միութեան անդամնե- րին կազմակերպական զարգացման և որակաւորման նպատակով:
Յօդ. 43 Փոխ-Նախագահ
1- Լրացուցիչ և օժանդակող դեր ունենալ վարչութեան կազմի միւս անդամների աշխատանքների խնդրում:
2- Յանձն առնել ու վարել նախագահի պարտականու- թիւնները, վերջինի բացակայութեան ընթացքում:
3- Օգնել և հսկել յանձնախմբերի աշխատանքները:
Յօդ. 44 Քարտուղար
1- Կազմել ու պահել վարչութեան նիստերի արձանա- գրութիւնները, նամակագրութիւնները, յայտարարութիւնները և դասաւորել արխիւները:
2- Կազմել ընդհանուր ժողովներում կարդացւելիք զե- կոյցները:
3- Պահել միութեան կնիքը և կնքել միութեան նամակա- գրութիւններն ու ծանուցագրերը
4- Ամէն սարւայ աւարտին Շւեդերէն լեզւով կազմել միութեան վերջին տարւայ գործունէութեան զեկուցագիրը (verksamhetsberättelse), kommun-ին յանձնելու համար:
Յօդ. 45 Նիւթական պատասխանատու
1- Վարել միութեան ելքի և մուտքի դրամական գոր-
ծառնութիւնները հսկել գանձումներին ու վճա-
րումներին:
2- Ստորագրել իր պաշտոնի վերաբերեալ թղթերը և
ստացականները:
3- Պահել անհրաժեշտ հաշւեմատեանները և միութեան
կասը:
4- Իւրաքանչիւր տարի կազմել միութեան նիւթական զեկոյցը և յանձնել Հաշւեքննիչ Մարմնին, և մի պատճէն այդ զեկոյցից փակցնել միութեան կենտրոնատեղի ցուցափեղկում:
5- Կազմել ընդհանուր ժողովներում զեկուցւող նիւթա-
կան զեկոյցը և ժողովի թւականից երեք շաբաթ առաջ
յանձնել Հաշւեքննիչ Մարմնին:
6- Հետևել պետական օգնութիւնների (bidrag) ժամանակին դիմելու աշխատանքին: Այս նպատակով կարելի է հաշւապահի պատասխանատւութեան ներքոյ կեանքի կոչել նաև մի յանձնախումբ:
7- Մշտապէս տեղեակ պահել վարչութեանը միութեան
նիւթական վիճակից:
Յօդ. 46 Գոյքապահ
1- Կարգադրել միութեան գոյքերի պահպանումը:
2- Կազմել և կանոնաւորել միութեան գոյքերի ցուցակը:
3- Վարչութեան նստաշրջանի աւարտում յանձնել միու-
թեան գոյքերը ապագայ վարչութեանը՝ ըստ տւեալ
ցուցակի:
ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ
ՀԱՇՒԵՔՆՆԻՉ ՄԱՐՄԻՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ԵՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ
Յօդ. 47 Հաշւեքննիչ Մարմինը բաղկացած է երկու անդամից,
որոնք Ընտրական Ընդհանուր Ժողովի քւէարկութեամբ
ստանալով երկու առաւելագոյն քւէները, ընտրւում են
երկամեայ գործունէութեան համար: Նրանց անմիջաբէս
յաջորդող առաւելագոյն քւէ ստացած թեկնածուն ընտըր-
ւում է որպէս անձնափոխանորդ:
Յօդ. 48 Հաշւեքննիչ Մարմնի անդամակցութեան թեկնածու կա-
րող են լինել 24 տարեկանը լրացրած միութեան այն
անդամները, որոնք նւազագոյնը վերջին մէկ տարւայ
ընթացքում անդամակցած կը լինեն միութեան և կունե-
նան կեցութեան արտօնութիւն Շւեդիայում:
Ծանօթ. Ա
Հաշւեքննիչ Մարմնի անդամ կարելի է լինել երկու յա-
ջորդական նստաշրջանների համար: Մէկ նստաշրջանի
դադարից յետոյ կարելի է կրկին թեկնածութիւն ներկա-
յացնել Հաշւեքննիչ Մարմնի անդամակցութեան ընտրու-
թեան համար:
Ծանօթ. Բ
Նորընտիր Վարչութեան անդամը կամ անձնափոխանոր-
դը իրաւունք չունի իր թեկնածութիւնը դնել Հաշւեքննիչ
Մարմնի անդամակցութեան համար:
ՀԱՇՒԵՔՆՆԻՉ ՄԱՐՄՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆ- ՆԵՐ ԵՒ ԻՐԱՒԱՍՈՒԹԵԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ
Յօդ 49 դուրս եկաւ
Յօդ. 50 Ընտրական և Տարեկան Ընդհանուր Ժողովների գու-
մարման թւականից նւազագոյնը երեք շաբաթ առաջ,
Վարչութեան հաշւեմատեանները և դրամական գոր-
ծառնութեան փաստաթղթերը քննութեան ենթարկել
և ըստ այդ հաշւեկշիռ և զեկուցագիր գնահատական
կազմել:
Յօդ. 51 Ընտրական և Տարեկան Ընդհանուր Ժողովների գու-
մարման թւականից նւազագոյնը մէկ շաբաթ առաջ,
իր կազմած հաշւեկշիռը յանձնել Վարչութեան իսկ
զեկուցագիր գնահատականը ներկայացնել համա-
պատասխան ժողովին:
Յօդ. 52 Տարեկան հաշւեկշիռը և զեկուցագիր գնահատականը
ամէն տարի (Յունւար 1- Դեկտեմբեր 31) յանձնել
Skattemyndigheten-ին և Ուփսալայի Քաղաքապե տարանի համապատասխան գրասենեակին:
ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ
ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՒ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
Յօդ. 53 Բաժանմունքը բաղկացած է լինում նւազագոյնը հինգ
անդամներից, որոնք բաժանելով միևնոյն հետաքրքրու-
թիւնը՝ Միութեան Կ. Ծ.ին չհակասող որևէ բնագաւառում,
կամ տարիքային շրջանում աշ խատում են սոյն
ասպարէզում:
Յօդ. 54 Բաժանմունքը կեանքի է կոչւում Միութեան Վարչութեան
միջոցով և կազմալուծւում է Միութեան Ընդհանուր
Ժողովի որոշմամբ:
Յօդ. 55 Բաժանմունքը, ղեկավար մարմին, տարեկան ծրագիր,
ներքին կանոնագրութիւն և աշխատանքների բաժանում
կատարելու նպատակով, ունենում է Բաժանմունքի
Ընդհանուր Ժողովներ, որոնք վաւերական են համարւում
բաժանմունքի անդամների պարզ մեծամասնութեան
ներկայութեամբ և քւէարկութեամբ:
Յօդ. 56 Բաժանմունքը մշակում է իր տարեկան ծրագիրը, որը
վաւերացւում է Բաժանմունքի Ընդհանուր Ժողովում և
հաստատւում է Միութեան Վարչութեան կողմից:
Յօդ. 57 25-ից աւել անդամ ունեցող բաժանմունքը ունենում է իր
ներքին կանոնագրութիւնը, որը մշակւում է առաջնորդ-
ւելով Միութեան Կ. Ծ.ի ոգով և կէտերով, վաւերացւում
Բաժանմունքի Ընդհանուր Ժողովի կողմից և գործունէ-
ութեան է տրւում միութեան Վարչութեան հաստատումից
յետոյ:
ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆ ԵՒ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ
Յօդ. 58 Բաժանմունքի Ղեկավար Մարմինը, բաղկացած 1-3,
18 տարեկանը լրացրած անդամներից, ընտրւում է
Բաժանմունքի Ընդհանուր Ժողովում 1-2 տարւայ
ժամանակաշրջանով, և հաստատւում միութեան
Վարչութեան կողմից:
Ծանօթ. Ա
25-ից աւել անդամ ունեցող բաժանմունքը ունենում է
Բաժանմունքի Վարչութիւն որպէս Ղեկավար Մարմին,
ըստ բաժանմունքի ներքին կանոնագրութեան:
Ծանօթ. Բ
Այն բաժանմունքները կամ ենթաբաժանմունքները, ո-
րոնց անդամները բաղկացած են պատանի-
երիտասարդներից (16-ից վեր), կարող են Միութեան
Վարչութեան համաձայնութեամբ ունենալ Պատաս-
խանատու Մարմին, բաղկացած 16 տարեկանից վեր
կրտսեր անդամներից:
Ծանօթ. Գ
Մանկապատանեկան բաժանմունքը, բաղկացած 6-15
տարեկան կրտսեր անդամներից, կարող է ունենալ
Պատասխանատու Մարմին, որը նշանակւում է միութեան
վարչութեան կողմից: Բաժանմունքը կարող է նաև ունենալ
Ծնողական Խորհուրդ:
Յօդ. 59 Բաժանմունքի Ղեկավար Մարմինը կամ Վարչութիւնը
կազմակերպում, վարում և գործադրում է բաժանմունքի
աշխատանքները, ըստ բաժանմունքի տարեկան ծրագրի:
Յօդ. 60 Բաժանմունքի Ղեկավար Մարմինը կամ Վարչութիւնը
կազմում է բաժանմունքի գործունէութեան միամեայ կամ
երկամեայ զեկոյցը և Ընտրական կամ Տարեկան
Ընդհանուր Ժողովների գումարման թւականից առնւազն
երկու շաբաթ առաջ յանձնում Միութեան Վարչութեան:
ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ
ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
Յօդ. 61 Նկատի ունենալով կարգապահութեան կենսական դերը
հաւաքական գործունէութեան մէջ, Միութեան Վարչու-
թիւ նը իրաւասու է պատժել որևէ անդամի, որ իր անկար-
գապահ արարքով վնասում է կամ կարող է վնասել Միու-
թեան: Պատժական որոշումը տրւում է հիմնականում ոչ
թէ ենթակային տուժեցնելու այլ անկարգապահ արար քի կրկնողութիւնը կանխելու նպատակով:
Յօդ. 62 Պատժական որոշումը տալուց առաջ, Միութեան Վարչու-
թիւնը պարտաւոր է լսել ենթակայի բացատրութեանը:
Ծանօթ. Ա
Ենթակային լսելու կամ պատժական որոշումը նրան
հաղորդելու համար, բանաւոր հրաւէրի հնարաւորոթիւն
չլինելու կամ բանաւոր հրաւէրը ենթակայի կողմից անու-
շադրութեան մատնւելու պարագային, պէտք է գրաւոր
հրաւէր ուղարկել նրան:
Յօդ. 63 Անկարգապահ արարքներ են համարւում ՝
ա- Հ. Մ. Ր. Մ.ի նպատակից շեղւելը.
բ- Հ. Մ. Ր. Մ.ի Կ.Ծ.ի դէմ աշխատանքներ տանելը.
գ- Հ. Մ. Ր. Մ.ի Վարչութեան կամ բաժանմունքների
գործունէութեան դէմ խափանարար աշխատանք
տանելը.
դ- Յանձնառութեան մէջ թերանալը.
Յօդ. 64 Անկարգապահ անդամը ենթարկւում է հետևեալ պատ-
ժական որոշումներին՝
ա- Նկատողութիւն.
բ- Յանդիմանութիւն.
գ- Որոշ աշխատանքներից զրկում.
դ- Կախակայում.
ե- Հ. Մ. Ր. Մ.ից արտաքսում. սոյն որոշումը վերջնա-
կան է դառնում հերթական Ընդհանուր Ժողովի
հաստատումից յետոյ.
Ծանօթ. Ա
Նկատողութիւնը և յանդիմանութիւնը բնոյթով նոյնը
լինելով հանդերձ, միմիանցից տարբերւում են նրանով,
որ առաջինը յաղորդւում է միմիայն ենթակային, իսկ
երկրորդը, պատժական միւս որոշումների պէս՝ յայ-
տարարւում է Հ. Մ. Ր. Մ.ի անդամներին:
ԳԼՈՒԽ ԵՕԹԵՐՈՐԴ
ԼՈՒԾԱՐՔ
Յօդ. 65 Միութիւնը լուծարքի ենթարկելու որոշումը կարելի է
ընդունել այդ նպատակի համար կայացւած մի Արտա-
հերթ Ընդհանուր Ժողովում :
Սոյն ժողովում ընտրւում է մի յանձնախումբ, որը կար-
գադրում է լուծարքի վերաբարեալ բոլոր որոշումները
և աշխատանքները:
ՅԱՒԵԼՒԱԾ
Այս կանոնագիր-ծրագիրը բաղկացած է 65 յօդւածներից, ..
ծանօթագրութիւններից և .. կէտերից: Վերամշակւած է
2005-6 թւականներին սոյն նպատակի համար կեանքի
կոչւած յանձնախմբի միջոցով և հաստատւած 2006 թւի
Նոյեմբեր ..-ին կայացած Արտահերթ Ընդհանուր Ժողո-
վում: