Հայտարարութիուն 9_2013

2013-09-09

Սիրելի միութենականներ,

Հ.Մ.Րաֆֆի Միութեան Օ.դիւանը՝, սիրով հրաւիրում է ձեզ, ներկայ գտնւելու Միութեանս տարեկան ժողովին և ընտրութեան , որը տեղի կունենայ՝ Կիրակի Հոկտեմբեր 6-ին,ժամը 15:00-ին Treklangen-ում:
Օ.դիւանը խնդրում էՁեզ, բարի գտնւել ու վճարել 2013-ի անդամավճարը:

Raffi AKF pg- 26 71 69-1
Ընտանիք 200:-
Անձ 100:-
Ուսանող 100:-

Յարգանքներով՝
Հ.Մ.Րաֆֆի Միութեան Օ.դիւան

Հայտարարութիուն 8_2013

Դաշտահանդէս

 

Սիրելի Միութենականներ ու Հայրենակիցներ,

Սիրով հրաւիրում ենք Ձեզ միութեանս կազմակերպած դաշտահանդէսին, որը տեղի է ունենալու շաբաթ Յունիս 8-ին ժամը 10-ից Pilsbo (Sigtuna kommun) մարզադաշտում:

Դաշտահանդէսին վաճառւելու է խորոված ժամի  13:00-16:00-ը :

Օրւայ պատասխանատուն է Վանիկ Բէգի Մասիհին (018-401442):

Հայտարարութիուն_7 2013

lackage-300x300  

Համբարձում

Սիրելի Միութենականներ ու Հայրենակիցներ,

Այսու տեղեկացնում ենք, որ Pilsboի մեջ գտնւող տնակը Ջրի արտահոսքից վնաս է ստացել և այտ պատճառով մենք չենք կարող վարձել մարզադաշտը ու պետք է դժբախտաբար հետաձգել Միութեան համբարձման տօնակաtարութիւնը:

 

Հայտարարութիուն 6_2013

Image

Համբարձում

Սիրելի Միութենականներ ու Հայրենակիցներ,

Սիրով հրաւիրում ենք Ձեզ Համբարձման առիթով՝ միութեանս կազմակերպած դաշտահանդէսին, որը տեղի է ունենալու հինգշաբթի Մայիս 9ին ժամը 10-ից Pilsbo (Sigtuna kommun) մարզադաշտում:

Օրւայ առիթով կազմակերպւել ջանգիւլում և վիճակահանութիւն: Այս տարի չի վաճառւելու խորոված իսկ դուք կարող եք բերել ձեզ հետ ձեր «մանղալը» ու պատրաստել ձեր սարքած խորովածը:

Սիրելիներ,

Ինչպէս անցեալին, դաշտահանդէսի նախկին գիշերը, Մայիս 8-ին ժամը 19-ից յետոյ ցանկացողները կարող են հաւաքւել Pilsbo մարզադաշտում և ունենալ ուրախ ժամանցք: Գիշերւայ ընթացքին կը մատուցւի խորոված ժամը 21:30-23:00: Կարելի է նաեւ մնալ գիշերը մարզադաշտի տարածքում գտնւող տնակում, թէ ձեր հետ բերած վրանի տակ:

Սոյն ծրագրին մասնակցելու համար պէտք է վճարել 100 kr ու անուն ներկայացնել օրւայ պատասխանատուներից մէկին մինչև Մայիս 6-ը:

 Օրւայ պատասխանատուներն  են`

              Սոնիկ Աբնուսը                  (018-463672), 
              Հենրիկ Թարւերդեանը    (0762-185185),
              Ալենուշ Աբէդին               (018-402196
              Վանիկ Բէգի Մասիհի     (018-401442):

Հայտարարութիուն 5_2013

Madar

Մայրերի Օր

Սիրելի Միութենականներ,

Կիրակի Ապրիլի 7-ին ժամը 17:00-19:00-ը ծրագրւել է Մայրերի Օրւայ տօնակատարութիւն.

                                    Valthornsv.28 (Gottsunda)

Միութեան կողմից աշխատանքի պատասխանատու է նշանակւել Ռոբերթ Բաղդասարեանը։
Հրաւիրում ենք բոլոր մայրերին մասնակցելու մեր ծրագրին:

Ուփսալա, Յարգանքներով`
Ապրիլ 4, 2013 Հ.Մ.Րաֆֆի Միութիւն

Հայտարարութիուն 4_2013

Սիրելի Միութենականներ ու Հայրենակիցներ,

Այսու տեղեկացնում ենք բոլորին որ Րաֆֆի Միութեան դռները բաց է բոլորի համար, Կիրակի օրերը, ժամը 10-ից մինչև 13-ը, Treklangen սրահում:

Բոլոր հայրենակիցները որոնք ցանկանում են հանդիպել իրար` կարող են օգտւել առիթից ու այցելել Treklangen սոյն ժամին ու օգտւել նաև սրահի յարմարութիւններից որոնք են` բիլիարդ սեղանի թենիս և այլն:

Մարտ 24, 2013, Ուփսալա
Յարգանքներով` Հ.Մ.Րաֆֆի Միութիւն

Հայտարարութիուն 3_2013

pask_33

Շնորհաւոր Ս. Զատիկ

Սիրելի Միութենականներ ու Հայրենակիցներ,

Սիրով հրաւիրում ենք բոլորին մասնակցելու Ս. Զատիկ
տօնի առիթով կազմակերպւած թեյասեղանին, որը տեղի կունենայ Կիրակի Մարտ 31-ին, Ս. պատարաքից յետոյ, ժամը 16:00 ին, Treklangen սրահում:

Ս. տօնի առիթով տեղի կունենայ նաև հաւկթախաղ երեխաների համար:

Մարտ 24, 2013, Ուփսալա
Յարգանքներով` Հ.Մ.Րաֆֆի Միութիւն

Հայտարարութիուն 2_2013

Սիրելի Միութենականներ,

Սիրելի Միութենականներ, սիրով տեղեկացնում ենք Ձեզ որ Միութեան ընտրական ընդհանուր ժողովը կը շարունակւի Մարտ 24-ին, ժամը 15:00-ին, Gottsunda-ի Treklangen-ի սրահում:

Մարտ 8, 2013, Ուփսալա
Յարգանքներով` Հ.Մ.Րաֆֆի Միութեան Վարչութիւն

Հայտարարութիւն 1_2013

Սիրելի Միութենականներ,

Սիրով տեղեկացնում ենք Ձեզ որ ﬕութեան Ընտրական Ընդհանուր ժողովը տեղի կունենայ 
Փետրւար 24-ին, ժամը 11:00-ից 15:00-ը, Gottsunda-ի Kontakten սրահում:
Ձեռնարկի ընթացքին կը մատուցւի պատառիկներ, սուրճ ու խմորեղեն:

Յունւար 28, 2013, Ուփսալա
Յարգանքներով` Հ.Մ.Րաֆֆի Միութեան Վարչութիւն

Հայտարարութիուն

julgran-gif-for-web1_105692623 

Միասին Տօնենք
Նոր Տարի
2013

Սիրելի Միութենականներ և Հայրենակիցներ,

Հայ Մշակութային Րաֆֆի Միութիւնը սիրով հրաւիրում է Ձեզ ﬕասին դիմաւորելու Նոր Տարի՝ 2013 թւականը: Սոյն առիթով կազմակերպել է ﬕութիւնս ուրախ երեկոյ:

Խնջոյքը տեղի կունենայ Դեկտեմբեր 31 2012, ժամը 20:00-ից ﬕնչև Յունւար 1, 2013 ժամը 02:00-ը, Granebergsparken, Granebergsvägen 58, սրահում:

Granebergsparken, Granebergsvägen 58, Uppsala

Կը մատուցւի Տաք ընթրիք:

Խնջոյքը կը ջերմացնեն DJ-ը ու Անդո Առաքելեանը իր քաղցր ձայնով:

Սիրելիներ, ապահովեք ձեր տոմսերը նախքան Դեկտեմբեր 25-ը : Տոմսերի գինն է 370 kr 12-ից վեր տարիք ունեցողների համար: 7-ից 12 տարիք ունեցողների համար կարժէ ամեն մի տոմսը 180 kr:

Տոմսերը գնելու համար կարող եք կապւել վարչութեան անդամների հետ՝ Անիտա Քեշիշի 018-300438, Այդա Աբեդեան 018-403189, 070-371 83 83 , Արման Մելքոմեան 018-403480, Ռոբերթ Բաղդասարեան 018-463672, Հենրիկ Թարւերդեան 0762-185185, Գառլէն Մանսուրեան 018-402196, Գուրգեն Սոլեյմանի 018-245309:

Խնդրում ենք ալքոհոլով խմիչք սրահ ներս չը բերել:
Դեկ. 8, 2012, Ուփսալա
Յարգանքներով` Հ.Մ.Րաֆֆի Միութեան Վարչութիւն