Սիրելի միութենականնր,
Հ. Մ. Րաֆֆի Միութեան Վարչութիւնը սիրով հրաւիրում է Ձեզ միութեան Տարեկան Ընդհանուր ժողովին, որը տեղի կունենայ Կիրակի Փետրւար 25 -ին, ժամը 15:00 –16:00, Գոթսունդայի (Gottsunda), Altfiolsvägen 17 (samlingslokal) սրահում:
Սիրելի անդամներ յիշէք, որ միութիւնը բաղկացած է անդամներից և անդամներն են միութեան կեանք տւողը ու հարստացնողը, ուստի ցանկալի է, որ ձեր մասնակցութեամբ երաշխաւորէք միութեան զարգացումը և յարատևումը:
Ժողովի աւարտից յետոյ ժամը 16:00-18:00 միասնաբար կտօնենք մեր միութեան 37- ամեակը:
Յիշեցնում ենք նաև վճարել ձեր 2024 թւի անդամավճարը: Տարեկան անդամավճարի սակի գումարն է 120 քրոն 18 տարեկանից վեր անդամների համար: Վճարումը կարող էք կատարել անդամավճարի գումարը մուծելով միութեանս հաշւին՝ նշելով ձեր անուն-ազգանունը, ըստ ներքոյ տւեալների.
Plusgiro – 267 169-1
Swish – 123 529 49 39
Ոչ անդամ հայրենակիցները կարող են որպէս հիւրեր մասնակցել տարեդարձի հաւաքոյթին, ժամը 16:00-18:00:
Մասնակցել ցանկացողներից խնդրում ենք նախապէս կապւել միութեան վարչութեան հետ և յայտնել այդ մասին: Վարչութեան հետ կարող էք կապւել Հետևեալ հեռախօսահամարներով
Հենրիկ Թարվերդեան- 076 218 51 85
Սերոժ Կարապետեան – 070 567 71 06
Յարգանքներով՝
Հ.Մ.Րաֆֆի Միութեան Վարչութիւն